Գյումրիում տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացումը. ներկա էր նաև ԱԺ նախագահը
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացման, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին և «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլք: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքի էջում:
Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանն, իր խոսքում ներկայացրեց «Թումո Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է, Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ:
Կարծիքներ