ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն ամփոփել է 2021-ի աշխատանքների արդյունքները
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում հունվարի 26-ին ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ենթակա ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են արձանագրված ձեռքբերումների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ «Ամփոփելով հավաքը՝ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը խրախուսել է տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հավաքի մասնակիցները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Կարծիքներ