32 տարի անց Մղարթի և Արդվիի խմելու ջրի հարցը կլուծվի. Արեն Մկրտչյան
32 տարի անց Մղարթի և Արդվիի խմելու ջրի հարցը կլուծվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել ենք Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի լուծման հարցը։ Նախարարի համար սա առաջնահերթ լուծում պահանջող հարց է։ 32 տարի գյուղացիներն աղբյուրներից տարրաներով ջուր են տեղափոխել տներ։
Պետական գնման ծրագիրը թևակոխել է գործնական` նախագծման փուլ։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտական փուլում են։ Հաջորդ և վերջին` մրցույթի փուլի ավարտից անմիջապես հետո դաշտային պայմաններում կմեկնարկեն ցանցի անցկացման աշխատանքները։
Նախագծի ողջ գումարը հատկացնելու է կառավարությունը։
Կարծիքներ