Դիմակներ՝ կոպերի համար
Համակարգչի առաջ երկար աշխատելուց հետո ոչ միայն աչքերը, այլեւ կոպերն են լարվում։ Հետեւաբար, պետք է մտածել նաեւ կոպերի խնամքի մասին եւ դիմակներ պատրաստել դրանց համար։
Իհարկե, այս պարագայում լավագույն դիմակը կարտոֆիլի հիմքով պատրաստված դիմակն է։ Պարզապես պետք է կարտոֆիլը (հում վիճակում) կտրատել կամ քերիչով անցկացնել եւ 15-20 րոպե դնել կոպերի վրա։ Այնուհետեւ սենյակային ջերմաստիճանի ջրով մաքրել կարտոֆիլը։
Կոպերի խնամքի հարցում կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ թարմ մաղադանոսը։ Պարզապես պետք է այն լավ մանրացնել, քսել կոպերի վրա եւ կոպերը ծածկել ջրի մեջ ընկղմված բամբակով կամ կոսմետիկ տամպոնով։ 15 րոպե անց աչքերը պետք է լվանալ սառը ջրով։
Եւս մեկ դիմակ. կարելի է մինչեւ 360 տաքացրած ձիթապտղի յուղի մեջ ընկղմված բամբակը կոպերից մերսելով տանել մինչեւ քթի շրջան։ 15 րոպե անց պետք է լվացվել։
Կարծիքներ