Պայթյուն Է որոտացել Գոլանի բարձունքներում

Պայթյուն Է որոտացել Գոլանի բարձունքներում

Հզոր պայթյուն Է որոտացել Գոլանի բարձունքներում, որը գտնվում Է սիրիա-իսրայելական սահմանի շրջանում: Այդ մասին հաղորդել Է NNA լիբանանյան ազգային գործակալությունը:

«Մարջայունի օկրուգի (Հարավային Լիբանան) մի քանի բնակավայրերի բնակիչներ ուժեղ պայթյունի ձայն են լսել: Բռնազավթված Գոլանի բարձունքների կողմից ծուխ Է բարձրանում»,-գրում Է գործակալությունը: Գոլանի բարձունքների շրջանը Իսրայելի, Սիրիայի եւ Լիբանանի սահմանների հատման վայր Է: Այս շրջանը համարվում Է բարձր լարվածության տարածք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում