Եկեղեցիների հարցով Պաղեստինի բարձրագույն պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Ըստ աղբյուրի՝ Պաղեստինից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին և պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Կարծիքներ