Լիտվան, Լատվիան և Էստոնիան հրաժարվել են էլեկտրաէներգիա գնել Բելառուսից
Էստոնիայի տնտեսական հարցերի և կապի նախարարությունը հաղորդել է, որ Բալթյան երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի Բելառուսից էլեկտրաէներգիա չգնելու մասին: Այս որոշման պատճառը, ինչպես ասում են, կեղծված նախագահական ընտրություններն էին ու դրան հաջորդած բողոքները՝ գրում է mk.ru-ն:
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի գնումը կդադարի Գրոդնոյի մարզի Օստրովեց քաղաքում 2021 թվականին ատոմակայանի գործարկումից հետո:
Կարծիքներ