ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ՝ նվիրված կանանց տոների միամսյակին։
Մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։
Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ։
Հնչել են հայ եւ օտարազգի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Հանդիսատեսը համերգասրահից հեռացել է՝ տանելով իր հետ վառ տպավորություններ:
Կարծիքներ