ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու գործում․ Պետդեպ
Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հեշտացնելու և դրան աջակցելու գործում։
Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա նշել է, որ այս հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել»,- հավելել է Միլլերը:
Կարծիքներ