Երևանի քաղաքապետարանին 2024թ. պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 17,1 մլրդ դրամ

Երևանի քաղաքապետարանին 2024թ. պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 17,1 մլրդ դրամ

Երևանի քաղաքապետարանին, իր լիազորությունների իրականացմանն աջակցելու համար, 2024թ. պետբյուջեից լրացուցիչ հատկացվել է 17,1 մլրդ դրամ. հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա ներկայացրել է նաև ծրագրերը. «Մանկապարտեզների հիմնանորոգման և դրանց բակերի բարեկարգման աշխատանքների համար՝ 3,3 մլրդ դրամ, ճանապարհների և կամուրջների աշխատանքների համար՝ 3,4 մլրդ դրամ, Երևանի էներգոարդյունավետության ծրագրի իրականացման համար՝ 4,7 մլրդ դրամ, Երևանի քաղաքապետի լիազորությունների աջակցման նպատակով՝ 5,7 մլրդ դրամ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում