Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում Լորա Կուպերի հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում Լորա Կուպերի հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում