Որքան գումար է վճարել Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար․ Der Spiegel
Գերմանիան վճարել է մոտ մեկ միլիարդ եվրո՝ տասը տարով ամերիկյան բանակը երկրի ներսում տեղակայելու համար՝ գրում է Der Spiegel–ը:
Լրատվամիջոցը պնդում է, որ Գերմանիայի մատնանշած 100 միլիոն եվրոյի տարեկան ծախսերը նվազեցված են և «իրական ծախսերի միայն մի մասն են»:
Der Spiegel-ի փոխանցմամբ՝ տասը տարում Գերմանիան 648,5 միլիոն եվրո է ծախսել շինարարական աշխատանքների համար նախատեսված դրամաշնորհների համար, 333,9 միլիոն եվրո՝ պաշտպանական ծախսերի համար:
Կարծիքներ