Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմը հայտնվել Է «Օսկար»-ի համառոտ ցանկում

Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմը հայտնվել Է «Օսկար»-ի համառոտ ցանկում

Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերնե՛ր» ժապավենը հայտնվել Է «Օսկար»-ի անվանակարգորդների համառոտ ցանկում: Այդ մասին ասվում Է կինոակադեմիայի կայքում: «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» կատեգորիային մասնակցելու հայտ են ներկայացրել 93 երկրներ:

Համառոտ ցանկում հայտնվել են 15-ը, այդ թվում՝ դանիական «Եվս մեկական», ֆրանսիական «Դու եւ ես» եւ գվատեմալական «Լա Յորոնա» կինոնկարները, ինչպես նաեւ աշխատանքներ Բոսնիա եւ Հերցեգովինայից, Հոնկոնգից, Իրանից, Կոտ-դ՛Իվուարից, Մեքսիկայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռումինիայից եւ Թունիսից: «Թանկագին ընկերնե՛ր» ֆիլմը հիմնված Է իրական իրադարձությունների վրա եւ պատմում Է 1962 թվականին Նովոչերկասկում աշխատողներին գնդակահարելու մասին:

Կինոնկարն արդեն մի քանի մրցանակ Է ստացել. «Արբանյակ՝ Լեհաստանի երկնքում» ռուսաստանյան ֆիլմերի փառատոնի մրցանակը, Վենետիկում ժյուրիի հատուկ մրցանակը, «ԿինոՌեպորտյոր» հանդեսը այն ճանաչել Է տարվա ֆիլմ: Կոնչալովսկին ինքը որպես լավագույն ռեժիսոր դարձել Է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր: Այս տարի «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն անցկացվելու Է 93-րդ անգամ: Միջոցառումը նշանակված Էր փետրվարի 28-ին, բայց համավարակի պատճառով այն տեղափոխել են ապրիլի 25-ին: Անվանակարգորդներին կհայտարարեն մարտի 15-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում