Իրանում մեկնարկել է COVID-19-ի դեմ համազգային պատվաստումը

Իրանում մեկնարկել է COVID-19-ի դեմ համազգային պատվաստումը

Իրանում մեկնարկել է COVID-19-ի դեմ համազգային պատվաստումը՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործմամբ, փոխանցում է Mehr-ը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ պատրաստ է դառնալ առաջին մարդը, ում կկատարեն պատվաստումը, եւ Իրանի ժողովրդին հավաստիացրել է, որ երկրի պաշտոնատար անձինք պատրաստ են երկրում օգտագործվող ցանկացած պատվաստանյութով առաջինը պատվաստվել:

Առաջին պատվաստումը կատարել են առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի որդուն:

Պատվաստման այս փուլում առաջնահերթությունը տրվում է ինտենսիվ թերապիայի կենտրոնների բուժաշխատողներին: Առողջապահության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ ընթացիկ (իրանական) տարում (մարտի 20) մոտ 1,3 մլն իրանցիներ կպատվաստվեն վիրուսի դեմ:

Արարողության ժամանակ ելույթ ունենալիս առողջապահության նախարար Սաիդ Նամաքին ասել է, որ պատվաստման ծրագիրը սկսվել է ամբողջ երկրում 635 կենտրոններում: Նրա խոսքով՝ պատվաստանյութերի խմբաքանակները երկիր են մատակարարվելու աստիճանաբար: Նա հայտնել է, որ հայրենական պատվաստանյութերի ստեղծման աշխատանքները նույնպես լավ են ընթանում, եւ արդեն գարնանը կարող են անցնել զանգվածային արտադրության փուլ:

Իրանն անցած ուրբաթ ստացել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, նաեւ պատվաստանյութի գրեթե 4 մլն դեղաչափ պետք է ստանա COVAX ծրագրով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում