«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ

«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ

 

Հայաստանում Սեպտեմբերի 3–4-ին Մոնակոյում կանցկացվեն «Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները՝ հայկական մշակույթը, ոսկերչությունը, ժամանակակից բրենդներն ու Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժը միջազգային բարձրակարգ լսարանին ներկայացնելու նպատակով։ Սեպտեմբերի 3-ին լեգենդար Hotel Métropole Monte-Carlo-ում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված հայկական ոսկերչության պատմությանն ու ժամանակակից զարգացմանը։

Միջոցառման շրջանակում բացառիկ ներկայացմամբ Մոնակո կժամանեն Ստամբուլից ուղարկվող «Armenian Goldsmith» եռահատոր գրքի օրինակները, որը ներկայացնում է հայկական ոսկերչական արվեստի բազմադարյա պատմությունը և դրա ազդեցությունը աշխարհի տարբեր երկրներում։ Պատմական ժառանգությանը զուգահեռ կներկայացվի նաև ժամանակակից հայկական ոսկերչությունը՝ Damirah բրենդի հատուկ շնորհանդեսով։ Բրենդը վերջին տարիներին հաջողություններ է արձանագրել արաբական շուկաներում և այժմ պատրաստվում է եվրոպական շուկա մուտք գործել։

Երեկոն կուղեկցվի Ohanyan կոնյակի, Altterra Wines գինիների և Abrikon-ի հյուրասիրությամբ, ինչպես նաև հայկական դուդուկի կենդանի կատարումով։ Հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու նաև IDBank-ի բանկային ծառայություններին և արտերկրում բնակվող հայերի համար նախատեսված պրեմիում ֆինանսական գործիքներին։ Հայաստանը՝ որպես ապրելու և ներդրումներ կատարելու վայր «Հայաստանի օրերի» կարևոր նպատակներից է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես մշակույթի և պատմության երկիր, այլև որպես ժամանակակից բիզնեսի, ներդրումների և ապրելու գրավիչ ուղղություն։

Այս համատեքստում կներկայացվի նաև Amanoo բնակելի թաղամասը՝ որպես Հայաստանում ժամանակակից և բարձրակարգ բնակելի միջավայրի օրինակ։ Հայկական երաժշտությունը՝ Մոնակոյի Մայր տաճարում Սեպտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 18:00-ին, Մոնակոյի Մայր տաճարում կկայանա բարեգործական համերգ՝ հայ երաժիշտների մասնակցությամբ։ Համերգին հանդես կգան Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը և Փարիզից ժամանող դուդուկահար Լևոն Չատիկյանը։

Սեպտեմբերի 4․ Հայաստանը՝ որպես ներդրումային ուղղություն «Հայաստանի օրերի» երկրորդ օրը շեշտը կդրվի հայկական բիզնեսի, արտադրանքի և ներդրումային հնարավորությունների վրա։ Օրվա գլխավոր փակ միջոցառումը կլինի Private Armenian Wealth & Lifestyle Evening-ը, որն անցկացվելու է բացառապես ընտրված, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող հյուրերի համար։

Երեկոյի գլխավոր գործընկերն է Freedom Broker Armenia-ն։ Միջոցառման շրջանակում հյուրերին կներկայացվեն Հայաստանի տնտեսության և ֆինանսական շուկայի վերաբերյալ վերլուծական տվյալներ, ինչպես նաև արժեթղթերի և այլ ներդրումային ուղղությունների հնարավորությունները։ Freedom Broker Armenia-ի մասնակցությամբ երեկոն նպատակ ունի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կապել ժամանակակից ֆինանսական գործիքների, ներդրումային հնարավորությունների և նոր գործարար կապերի հետ։

Միաժամանակ կներկայացվեն հայկական գինու, կոնյակի, ոսկերչության և այլ բարձրակարգ արտադրությունների բրենդներ՝ ստեղծելով մի հարթակ, որտեղ հայկական մշակույթը, lifestyle-ը, բիզնեսն ու ներդրումային ներուժը ներկայացվում են մեկ ամբողջական ձևաչափում։

Նախաձեռնության հեղինակը գործարար Վրույր Փենեսյանն է՝ Հայաստան-Մոնակո համագործակցության խորհրդի նախագահ և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ։

Նրա նախաձեռնությամբ Մոնակոյում տարբեր ձևաչափերով Հայաստանին նվիրված միջոցառումներ են անցկացվում 2018 թվականից։ «Մեր նպատակն է Հայաստանը Մոնակոյում ներկայացնել ամբողջական պատկերով՝ իր պատմությամբ, մշակույթով, ժամանակակից բրենդներով և տնտեսական ներուժով։ Այս տարի հատկապես կարևոր է ցույց տալ, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կարող է վերածվել նաև իրական բիզնես և ներդրումային կապերի», – նշում է Վրույր Փենեսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում