Կոնգոյում առնվազն 10 մարդ է մահացել «Կապիկների ծաղիկ» հիվանդության հետևանքով
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առնվազն 10 մարդ է մահացել «Կապիկների ծաղիկ» ինֆեկցիոն հիվանդության բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Actualite-ին:
«Բռնկումը սկսվել է 33 շաբաթ առաջ և խլել է տասնյակ մարդկանց, մասնավորապես` մինչև հինգ տարեկան երեխաների կյանքեր»,- նշել է Սանկուրու շրջանի առողջապահության վարչության աշխատակից Էյմե Ալենգոն:
Հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 141-ի:
Կարծիքներ