ԱՄՆ-ի կոնգրեսականները հավանություն տվեցին մինչեւ մարտի 11-ը կառավարության ֆինանսավորման երկարաձգմանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 8-ին ընդունել Է օրինագիծ մինչեւ մարտի 11-ը ներառյալ դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Հեռարձակումը վարել Է C-SPAN հեռուստաալիքը: Այդ որոշման օգտին հանդես Է եկել 272 օրենսդիր, դեմ՝ 162 կնգրեսական:
Այժմ փաստաթուղթը պետք Է հաստատի Կոնգրեսի Սենատը, ինչից հետո այն կներկայացվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել Է 2021 ֆինանսական տարին, սակայն օենսդիրներն առայժմ չեն համաձայնեցրել 2022 թվականի լիարժեք բյուջեն:
Այդ պատճառով նրանք հարկադրված են ընդունելու ժամանակավոր բանաձեւեր կառավարության ֆինանսավորման երկարաձգման մասին: Այդպիսի նախորդ փաստաթուղթը գործում Է մինչեւ փետրվարի 18-ը: Եթե նոր բանաձեւը չհաստատվի մինչեւ այդ ժամանակը, ԱՄՆ-ին կարող Է սպառնալ նոր «շատդաուն»՝ կառավարության աշխատանքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողները գնացին հարկադրած արձակուրդի ռեկորդային երկարատեւ ժամկետով՝ 35 օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ