Պեկինը Վաշինգտոնից պահանջել Է չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը
Պեկինը Վաշինգտոնից պահանջում Է չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը եւ դադարեցնել բոլոր կապերը Տայվանի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ: Այդ մասին փետրվարի 9-ին հայտարարել Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը հավանություն Էր տվել Տայվանի հետ 100 միլիոն դոլար գումարի գործարքին, որը վերաբերում Էր Patriot զենիթահրթիռային համալիրներին: «Աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, իսկ Տայվանը Չինաստանի տարածքի անքակտելի մասին Է: Չինաստանն ԱՄՆ-ից պահանջում Է՝ անհապաղ չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը»,-հայտարարել Է Ու Ցյանը, որի խոսքը մեջբերվում Է գերատեսչության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Նա Վաշինգտոնին կոչ Է արել՝ «վերջ տալ Տայվանի եւ ԱՄՆ-ի զինվորականների կապերին, ինչպես նաեւ դադարեցնել անհիմն ազդակներ ուղարկելը Տայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերին՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի հարաբերությունների համար լուրջ հետեւանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ Տայվանի նեղուցում խաղաղության ու կայունության համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ