Աշխարհում ավելի քան 253,8 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 253 877 216: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 107 169-ի:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 47 221 549 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 764 363-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 456 401-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 463 852:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 960 766 հիվանդացած, նրանցից մահացել է 611 346 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 657,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2352, Հնդկաստանում՝ 332, Բրազիլիայում՝ 2849 մարդ:
Կարծիքներ