Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են փոխարինվում թեղի մանրատերև ծառատեսակները

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են փոխարինվում թեղի մանրատերև ծառատեսակները

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են այժմ փոխարինվում թեղի մանրատերև ծառատեսակները, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրանց բուժման նպատակով պարբերաբար իրականացվող քիմիական պայքարը:

Երևանի քաղաքապետարանից նշում են, որ Երևանում առկա փողոցային տնկարկներում թեղի մանրատերև ծառատեսակն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք դրսևորվում են տարբեր հիվանդություններով. մասնավորապես, նրանց արմատային և բնային հատվածներում առկա են նեմատոդներ (որդեր), որոնք սնվելով ծառի համար պահանջվող օրգանական և հանքային նյութերով, չեն թողնում, որպեսզի ծառը կայուն զարգացում ապրի։

«Արդյունքում ապրիլ ամսից բազմանում է թեղու տերևակեր միջատը, որը մեծ վնաս է հասցնում ծառի տերևներին՝ կրճատելով նրանց կողմից իրականացվող ֆոտոսինթեզի գործընթացը, ինչպես նաև ներթափանցում են տներ և բակավայրեր, ստեղծում անհարմար, ալերգիկ և հիգիենիկ տարատեսակ խնդիրներ: Իրար մոտ գտնվող ծառերը մինչև 20-30 մետր շատ հեշտությամբ տարածում են վերոնշյալ հիվանդությունները:

 

Ականդիտական ուսումանասիրության ժամանակ անգամ բոլոր թեղիների վրա կնկատենք հիպերտրոֆիկ ուռուցքներ ու բակտերիալ հոսքեր, որոնք առաջանում են նեմատոդներից»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Քաղաքապետարանից ընդգծում են՝ ծառերի բուժման աշխատանքները քիմիական պայքարի աշխատանքներ են, որոնք իրականացվում են կամ վերգետնյա, կամ ստորգետնյա եղանակով: Երկու դեպքում էլ կա շրջակա միջավայրի թունավորման մեծ խնդիր` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նշված ծառերը պետք է բուժել ոչ թե տարին երկու անգամ, այլ միայն տարվա առաջին կիսամյակում առնվազն 4-ից 6 անգամ՝ հնարավոր ցանկալի արդյունք ստանալու համար:

Իսկ փողոցային բոլոր տնկարկները գտնվում են բազմաբնակարան շենքերի հարևանությամբ. նշված աշխատանքները բնապահպանական և առողջապահական տեսանկյունից առնվազն անթույլատրելի են:

Ըստ աղբյուրի՝ մյուս խնդիրն այն է, որ ծառերին հարակից բացօթյա սրճարանները, սննդի կետերը, ցայտաղբյուրները, նստարանները, շենքերի բաց պատշգամբները ևս ամբողջությամբ պատվում են տվյալ տեսակի օգտագործվող քիմիական նյութով, որն իրենից թույն է ներկայացնում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում