Բագրատ սրբազանը մերժել է Գարեգին Բ-ի հետ հանդիպումը
Civic.am-ի տեղեկություններով` այսօր նախատեսված է եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, սակայն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մերժել է:
Նշենք, որ այսօր մամուլում գրվեց, որ կաթողիկոսի լուրջ հավակնություններ ունեցող Բագրատ սրբազանը շարունակում է անհաջող փորձեր անել ապակայունացնելու երկրի իրավիճակը: Այսօր նա բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել, որից ակնհայտ է դառնում, որ նա չի հանգստանում: Եկեղեցու ներսում ինքնասիրահարվածի համբավ ունեցող Բագրատ սրբազանի ինքնասիրությունը խոցվել է երեկ, երբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա ցույց է տվել նրան իր «տեղը» և թույլ չի տվել ապօրինի գործողություններ անել, ճանապարհ փակել: Հիմա սրբազանը, կարծես, մոռացել է Տավուշի չորս գյուղերի բնակիչների հարցերը և անձնական պայքար է տանում: Պատահական չէ, որ մամուլում գրվել է, որ Տավուշի թեմի առաջնորդն իր շրջապատում ասել է, որ եթե այս շարժումը նույնիսկ չհաջողի, ինքը «աչոկներ» է հավաքում Կաթողիկոսի ապագա ընտրություններում: Իսկ այն, որ Բագրատ սրբազանը նման հավակնություններ ունի, շատերը գիտեն: 2018-ին նա ստվերային ղեկավարում էր Գարեգին Բ-ի դեմ արշավը, որը չստացվեց այն պատճառով, որ ներկայիս իշխանությունները որևէ աջակցություն չցուցաբերեցին այս նախաձեռնությանը և ասեցին, որ եկեղեցու գործերը դուք ներսում կարգավորեք:
Կարծիքներ