Սամվել Կարապետյան, ՀԷՑ-ի որակն ապահովի, որ մարդկանց լույսերը չանջատվեն. Արթուր Հովհաննիսյան

Մեզ անհանգստացնում է, որ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի և կաթողիկոս է. ձեզ չի անհանգստացնո՞ւմ այդ փաստը: Այդ մասին լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ես նոր շնորհավորեցի նրան Հայրերի օրվա կապակցությամբ: Դրական նոտայով ավարտել ենք նիստը: Ոչ մի լարվածություն չկա: Մենք հստակ գիտենք՝ ինչ ենք անում, ասելու ենք մեր ժողովրդին ճշմարտությունը:
Փաստերը կան, եթե պետք լինի՝ դրանք կհրապարակվեն: Հույս ունեմ, որ խելամիտ կգտնվի Կտրիճ Ներսիսյանը և չի շարունակի այդ լռությունը: Առնվազն մեր հարցերին ու պնդումներին ի պատասխան՝ որևէ եկեղեցական չի հերքել փաստը, և ընդհակառակը՝ մի շարք եկեղեցականներ էլ հաստատել են փաստը, որ Կտրիճ Ներսիսյանը զավակ ունի, ինչը խայտառակություն է Հայ Առաքելական եկեղեցու համար»,- նշեց նա:
Անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, նա ասաց.
«Հիմա շատ ուղիղ եմ ասում Սամվել Կարապետյանին՝ որպես ՔՊ խմբակցության քարտուղար, իշխող թիմի ներկայացուցիչ. Սամվել Կարապետյան, գնա, զբաղվի ՀԷՑ-ովդ, ՀԷՑ-ի որակն ապահովի, որ մարդկանց լույսերը չանջատվեն, կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու, այն պարտավորությունները, որ ստանձնել ես, քեզ ինչ-որ տարածքներ են տվել, որ աշխատանքներ իրականացնես, չես իրականացրել, իրականացրու, թե չէ մենք՝ որպես ՀՀ իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով:
Սա է մեր զգուշացումը ի պատասխան տվյալ անձնավորության անիմաստ հայտարարություններին: Մենք ինստիտուցիոնալ եղանակով զբաղվելու ենք Ձեր հարցերով: Օրինակ՝ եթե ՀԷՑ-ի հետ կապված պարտավորությունները չկատարվեն, սկսելու ենք զբաղվել ՀԷՑ-ի ազգայնացման հարցերով, կամ կրկեսի՝ պետությանը վերադարձման հարցերով. էլի շատ օրինակներ կան, կասեմ, երբ պահը գա: Հնարավոր բոլոր գործունեության հետ կապված՝ յուրաքանչյուր մարդ, որը գալիս է ՀՀ, փորձում է սպառնալ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, այդ մարդու, ժողովրդական լեզվով ասած՝ օդերը փակելու: Իրենց ներդրումները թող գնան իրենց տերերի մոտ անեն»:
Կարծիքներ