Սաակաշվիլիի կուսակիցները Վրաստանում դադարեցրել են հացադուլը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները դադարեցրել են հացադուլը՝ Վրաստանի նախկին առաջնորդի պահանջով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է կուսակցության ղեկավար Նիկա Մելիան:
«Միխեիլ Սաակաշվիլին անհանգստանում է յուրաքանչյուր հացադուլավորի առողջության համար: Նա ստիպված կլինի ինքը վերսկսել հացադուլը, ինչը մենք չենք կարող թույլ տալ, քանի որ այդ դեպքում այն մահացու ելք կունենա: Դրա համար համախոհներով որոշեցինք անցնել պայքարի հաջորդ փուլ, որը լինելու է բազմազան և ոչ բռնի»,- ասել է Մելիան:
Նիկա Մելիան հացադուլ սկսելու մասին հայտարարել էր 2021 թվականի դեկտեմբերի 21-ին ՝ ի համերաշխություն Սաակաշվիլիի։ Այս ամբողջ ընթացքում հացադուլավորները «Միացյալ ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի բակում տեղադրված վրաններում են եղել: Ինչպես հայտնել են կուսակցությունից, զանգվածային հացադուլին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Կարծիքներ