«Լիդիանը» ժխտում է ՀԲՃ-ի հայտարարությունը․ Ինչ իրավիճակ է Ամուլսարում
«Լիդիան Արմենիան» ընկերության ներկայացացուցիչը FreeNews-ի զրույցում ապատեղեկատվություն է համարել Հայաստանի բնապահպանական ճակատի տարածած հայտարարությունը, թե ահազանգ են ստացել, ըստ որի «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները։
«Լիդիան Արմենիան» տնօրինում է բոլոր իրավունքները տարածքում գործելու համար։ «Լիդիանը» գործունեություն ծավալելու բոլոր օրինական թույլտվությւոններն ունի»,-մեզ հետ զրույցում հայտնեցին «Լիդիան»-ի լրատվության բաժնից։
FreeNews-ը զրուցեց նաև Ամուլսարի պահպաններից Շիրակ Բունիաթյանի հետ, հասկանալու համար, թե այժմ ինչ իրավիճակ է տարածքում և արդյոք լարվածություն նկատվում է։
«Ոչ մի շարժ չենք նկատել, ոչ ոք չի եկել մեր տարածք։ Իրավիճակը հանդարտ է»,-ասաց Բունիաթյանը։
Ամփոփելով խոսքը, նա վստահեցրեց, որ եթե ՀԲՃ-ի տարածած հայտարարությունը համապատասխանի իրականությանը, ապա իրենք միանշանակ պայքարելու են։
«Մենք երկու տարի է պայքարում ենք։ Ոչինչ չի փոխվել, նույն կերպ պայքարելու ենք մինչև վերջ»,-ասաց Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը։
Կարծիքներ