Տեղի է ունեցել «Միջմշակութային համագործակցություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մշակութային դիվանագիտությունը» խորագրով տեսակոնֆերանս

Տեղի է ունեցել «Միջմշակութային համագործակցություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մշակութային դիվանագիտությունը» խորագրով տեսակոնֆերանս

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության կողմից կազմակերպվող մշակութային նախաձեռնությունների շրջանակում տեղի է ունեցել «Միջմշակութային համագործակցություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մշակութային դիվանագիտությունը» խորագրով տեսակոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ Սալամին, ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարարության Գիտելիքի և մշակութային քաղաքականության բաժնի քարտուղարի օգնական, ԱՄԷ Կրթության, մշակույթի և գիտության ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սալմա Ալ Դարմակին, իսկ հայկական կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը։

Դեսպանությունը հայտնում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է մշակույթի դերը որպես ազգային ռեսուրս և միջազգային երկխոսություն և համագործակցություն ստեղծելու միջոց, ինչպես նաև նրա նպաստը գլոբալ մարտահրավերների լուծման հարցում։ Բացի այդ ներկայացվել է ԱՄԷ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները և ԱՄԷ-ի մշակութային դիվանագիտության տեսլականը: Միևնույն ժամանակ ներկայացվել է միջմշակութային համագործակցության և ձեռքբերումների շրջանակում Հայաստանի ազգային քաղաքականությունը և համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Հանդիպման սկզբում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ Սալամին, ողջունելով մասնակիցներին, կարևորել է մշակույթի դերը՝ համարելով այն արժեքներ փոխանցելու հզոր միջոց՝ ավելացնելով, որ 1971թ. ԱՄԷ-ն իր հիմնադրումից 4 ամիս անց դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ «2019-ին ԱՄԷ-ն չորրորդ անգամ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կազմում: Տարիների շարունակ ԱՄԷ-ն նշանակալի դոնոր է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ներգրավվել է նրա բազմաթիվ ծրագրերում»,- նշել է նա։

Տիկին ալ Սալամին անդրադարձել է Հայաստանի հետ միջմշակութային համագործակցությանը՝ նշելով 2005թ-ին Շարժայի կառավարիչ շեյխ Շեյխ Սուլթան բն Մուհամեդ ալ Քասիմիի՝ Հաղածինի վանք կատարած այցելության և վանական համալիրի  վերանորոգման նախաձեռնության, ԱՄԷ-ի աջակցությամբ Խնկո Ապեր մանկական գրադարանում արաբական անկյան բացման, էմիրաթական «Քալիմաթ» հիմնադրամի կողմից Շիրակի մարզային գրադարանին գրքեր նվիրաբերելու, ինչպես նաև ԱՄԷ-ի կողմից Երևանի և մարզային մի շարք դպրոցների աջակցություն տրամադելու մասին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ հույս ունենալով, որ նմանատիպ նախաձեռնությունները կնպաստեն հարաբերությունների խորացմանը։

ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարարության Գիտելիքի և մշակութային քաղաքականության բաժնի քարտուղարի օգնական, ԱՄԷ Կրթության, մշակույթի և գիտության ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սալմա ալ Դարմակին ներկայացրել է ԱՄԷ-ի մշակութային դիվանագիտությունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍՕ-ի շրջանակներում ԱՄԷ Կրթության, մշակույթի և գիտության ազգային հանձնաժողովի համագործակցությունն այլ երկրների հետ։ Անդրադառնալով ԱՄԷ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը՝ կարևորել է 1998թ․-ին ՅՈՒՆԵՍԿՕ-Շարժա արաբական մշակույթի մրցանակ հիմնելու գաղափարը։ Նրա խոսքով` ԱՄԷ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ին 50 միլիոն դոլար է տրամադրել Իրաքում մշակութային ժառանգության վերականգնման, հատկապես Նուրի մզկիթի վերակառուցման համար: Նա նաև կարևորել է Հռոմի Պապի այցելությունն Աբու Դաբի և ԱՄԷ-ի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համաձայնագրի ստոորագրումը Իրաքում Մոսուլի Ալ Տահիրա և Սաա եկեղեցիների վերակառուցման վերաբերյալ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանը կարևորել է հանդուրժողականության արժեքները` այն համարելով ժողովուրդների միջև միջմշակութային համակեցության հենասյուն: Նա նաև բարձր է գնահատել Հաղարծին վանքի վերանորոգման էմիրաթական նախաձեռնությունը և Հռոմի Պապի այցն ԱՄԷ։ Ապա ներկայացրել է Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ և մասնակցությունը նրա տարբեր նախաձեռնություններին։ Արման Խաչատրյանի խոսքով` Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱՄԷ-ի հետ մշակութային ժառանգությունը պահպանման գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում