Խոշոր վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած
Մարտի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում 30-ամյա Արմեն Հունանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ N զորամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ուղևոր, 37-ամյա Անուշ Մ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ սթափության թեստի պատասխանի՝ վարորդը եղել է ոչ սթափ։
Կարծիքներ