Mediazona-ն հրապարակել է Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը

Mediazona-ն հրապարակել է Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը

Mediazona-ն հրապարակել է հետաքննություն՝ հիմնված Բորիս Նեմցովի սպանության գործի վրա՝ գրում է svoboda.org-ը: Հրապարակման մեջ առաջին անգամ ցուցադրվել են «Հյուսիս» չեչենական գումարտակի նախկին սպա Ռուսլան Գերեմեևի լուսանկարները. Հենց նրան են Նեմցով ընտանիքի փաստաբանները համարում սպանության կազմակերպիչ (լուսանկարում Գերեմեևը Ռամզան Կադիրովի ձախ կողմում է):

Mediazona-ն խոսել է նաև մի քանի վկաների մասին, որոնք անտեսվել են քննության և դատարանի կողմից, և նաև ենթադրել է, որ քաղաքական գործչի սպանության մեջ կարող են ներգրավված լինել ևս երկու հոգի. նրանցից մեկը հետևել է Նեմցովին դեռ 2014-ի դեկտեմբերին: Վկաներից մեկը ոստիկանության լեյտենանտ Ասլանբեկ Խաթաևն է՝ Ռուսլան Մուխուդինովի համագյուղացին, որին հետաքննությունը համարում է սպանության կազմակերպիչ:

Նա Ռուսլանին և Արթուր Գերեմեևին անվանել է իր հարազատները: Բիլինգի տեղեկատվության համաձայն՝ Նեմցովի գործով այլ ամբաստանյալներ հաճախ էին այցելում նրան, իսկ սպանության հաջորդ օրը նա տոմսեր է պատվիրել Մոսկվա – Գրոզնի չվերթի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում