Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. հատուկ շեշտադրվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը
Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և ԱՀ ԱԳ նախարար Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտադրվել է ԼՂ շուրջ լարված իրավիճակի լիցքաթափման, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը։
Ընդգծվել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնելու համար ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։
«Նախարարները համակարծիք են եղել, որ այս ուղղությամբ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերը հակաարդյունավետ են»,- նշված է ՌԴ ԱԳն տարածած հաղորդագրությունում։
Կարծիքներ