Ռուսական զենքի համար անխոցելի զինատեսակ չկա. խորհրդային ռազմատեխնիկան որակով գերազանցում է արևմտյան մոդելներին. Շոյգու

Ռուսական զենքի համար անխոցելի զինատեսակ չկա. խորհրդային ռազմատեխնիկան որակով գերազանցում է արևմտյան մոդելներին. Շոյգու

Մարտի դաշտում ռուսական զենքի համար անխոցելի ոչ մի զինատեսակ  չկա, նույնիսկ խորհրդային տարիներին արտադրված ռազմատեխնիկան է որակով գերազանցում  արևմտյան մոդելներին:

Այս մասին Միջազգային անվտանգության մոսկովյան 11-րդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։

«Յուրահատուկ և ռուսական զենքի համար անխոցելի ոչ մի զենք կամ զինատեսակ մարտի դաշտում այսօր չկա։ Շատ դեպքերում նույնիսկ խորհրդային տարիների արտադրության  տեխնիկան իր մարտական որակներով գերազանցում է արևմտյան մոդելներին»,- ասել է նա։

Շոյգուն հավելել է, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը կարող է օբյեկտիվ վերահսկել գերմանական տանկերի, ամերիկյան զրահատեխնիկայի, բրիտանական հրթիռների և այլ զինատեսակների ոչնչացման գործընթացը. «Պատրաստ ենք արևմտյան զինտեխնիկայի թույլ կողմերի մասին գնահատականներով կիսվել մեր գործընկեր երկրների հետ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում