Ռուսաստանը եւ Չինաստանը նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ են նախագծում
Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ նախագծում են նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ:
«Ներկայում մենք չինական կողմի հետ փոխգործակցում ենք նոր սերնդի ոչ ատոմային սուզանավի համատեղ նախագծման շուրջ: Աշխատանքներն ավարտելու ժամկետների մասին խոսելը դեռ վաղ Է»,-ասել են ՌՏՀԴԾ-ում:
Ավելի վաղ Airshow China-2018 ցուցահանդեսում «Ռոստեխ» պետական կորպորացիայի պատվիրակության ղեկավար Վիկտոր Կլադովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Ռուսաստանը պարտավորագիր Է կնքել Չինաստան երեք ոլորտներում (ջուր, օդ, ցամաք) զենքի մատակարարման վերաբերյալ:
Կարծիքներ