Թաիլանդում բանտերը կդառնան տուրիստական ատրակցիոններ
Թաիլանդի ուղղիչ հաստատությունների նախարարությունը պլանավորում Է ամբողջ երկրում 72 բանտեր վերածել տուրիստական տեսարժան վայրերի:
Այնտեղ կանցկացվեն խոհարարական մրցույթներ «Շեֆ-խոհարարների եւ բարերի» համար, կբացվեն խանութներ, որտեղ այցելուները կկարողանան գնել կալանավորների կողմից պատրաստված իրերը:
Արդարադատության նախարարը հայտնել Է, որ այդ պլանն արդեն իրականացվում Է հինգ բանտերում: Նա նաեւ ասել Է, որ արդեն փորձարկվել են տարբեր տեսակի ժամանցներ:
Օրինակ, «շեֆ-խոհարարները՝ վանդակաճաղերից այն կողմ», տարբեր բնագավառներում մասնագիտությունների առաջխաղացման համար, հասարակության մեջ նորմալ կյանքին վերադառնալուն բանտարկյալների նախապատրաստվելը եւ ուղղիչ հաստատությունների իմիջի փոփոխությունը: 2021 ֆինանսական տարում նախագիծը կընդլայնվի:
Ընդհանուր առմամբ բանտարկության 72 վայրերը կամ ամբողջ երկրի 143 բանտերի կեսը կընդունի զբոսաշրջիկների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ