Հարավային Կորեայի ՊՆ-ն ԿԺԴՀ-ին կոչ Է արել դուրս չգալու երկկողմ ռազմական համաձայնագրից
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ԿԺԴՀ-ին կոչ Է արել դրսեւորելու ճկուն մոտեցում եւ հրաժարվելու ռազմական լարվածության նվազեցման երկկողմ համաձայնագրից դուրս գալուց: Մարտի 16-ին այդ մասին հայտարարել Է Հարավային Կորեայի գերատեսչության ներկայացուցիչը լրագրողների համար Սեուլում կայացած ճեպազրույցում:
«Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կողմից ներկայումս անցկացվող համատեղ զորավարժությունները հրամանատարա-շտաբային են, անցկացվում են կանոնավոր հիման վրա եւ ունեն բացառապես պաշտպանական բնույթ»,- ընդգծել Է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Կարծում ենք, որ Հյուսիսային Կորեան պետք Է ցուցադրի ճկունություն եւ արձագանքի երկխոսություն սկսելու մեր առաջարկություններին, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվի թերակղզում»,.- հավելել Է զինվորականը:
Նա նշել Է, որ ռազմական լարվածության նվազեցման երկկողմ համաձայնագիրը «կարեւոր դեր Է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Մարտի 16-ին ավելի վաղ ԿԺԴՀ-ն սպառնացել Է դուրս գալ Կորեայի Հանրապետության հետ ռազմական համաձայնագրից եւ կազմացրել այն մարմինը, որը պատասխանատու Է Սեուլի հետ երկխոսության համար՝ Հարավի «ագրեսիվ գործողությունների» պատճառով: Հայտարարության մեջ, որ Հյուսիսային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քրոջ անունից, ասված Է, որ Հարավային Կորեան «պատերազմի արշավ» Է ընտրել ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ