Ալմաթիում ձերբակալվել է ակցիաների գրեթե 2000 մասնակից

Ալմաթիում ձերբակալվել է ակցիաների գրեթե 2000 մասնակից

Իրավապահներն Ալմաթիում ձերբակալել են գրեթե 2 հազար մարդու` անօրինական ակցիաներին մասնակցելու, թալանի և այլ հանցագործությունների համար։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ալմաթիի պարետատան տեղեկատվական կենտրոնը։

«Բերման է ենթարկվել անօրինական ակցիաների, թալանի և այլ հանցագործությունների 1925 մասնակից, առգրավվել է 38 միավոր հրազեն և 1486 ռազմամթերք», – ասվում է հաղորդագրությունում։

Պարետատնից հայտնել են նաև, որ քաղաքի երկու՝ Բոստանդիկի և Թյուրքսիբի թաղամասերում, «մաքրվել են» բնակելի թաղամասերը։ Նաև վերջին մեկ օրվա ընթացքում պարետատան հեռախոսային կենտրոնում քաղաքացիներից ստացվել է 215 ահազանգ, որոնք պահանջել են օպերատիվ արձագանքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում