Փաշինյանն ու Հարությունյանը քննարկել են Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ հանդիպումից որոշ մանրամասներ է ներկայացրել ու տեսանյութ հրապարակել:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչև տնտեսության խթանում»,- գրել է նա։
Կարծիքներ