Ֆրանսիան վրդովված է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշումից
Ֆրանսիան վրդովված է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու վերաբերյալ Թուրքիայի որոշումից՝ ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ գրում է gazeta.ru-ն:
Թուրքական իշխանությունների գործողությունները «վտանգում են ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի առավել խորհրդանշական գործողություններից մեկը», – ասվում է հայտարարության մեջ: Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշում է, որ տաճարը պետք է ներկայացնի «կրոնական ժառանգության բազմազանությունը, երկխոսությունը և հանդուրժողականությունը»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր՝ Սուրբ Սոֆիային մզկիթի կարգավիճակը շնորհելու մասին՝ չեղյալ համարելով Թուրքիայի իշխանությունների համապատասխան որոշումը 1934 թ.։
Կարծիքներ