Կալաշնիկով, կարաբին, ինքնաշեն հրացան ու զինամթերք. ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության բաժիններում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպքեր։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնում։
Արդյունավետ է եղել նաև Թալինի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։
Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան ու զինամթերք։
Տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ախուրյանի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, արդյունքում՝ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Կարծիքներ