Ուկրաինայից ՀՀ տեղափոխված Ղազարյանների երեխաները սեպտեմբերից կհաճախեն Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոց

Ուկրաինայից ՀՀ տեղափոխված Ղազարյանների երեխաները սեպտեմբերից կհաճախեն Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոց

Այս տարի Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ընդունել է 130-ից ավելի ուկրաինահայ ընտանիքների՝ աջակցության ամենատարբեր հարցերով:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով Ղազարյաններին ցուցաբերված աջակցությունը:

«Արտյոմ և Երուշ Ղազարյաններն իրենց երեխաների՝ Դիանայի և Յուրիի հետ Հայաստան են տեղափոխվել Խարկովի մարզից: Մեր մասնագետները ընտանիքին տրամադրեցին անհրաժեշտ խորհրդատվություն, որի ժամանակ քննարկվեց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ուկրաինահայերին տրամադրվող աջակցության դիմումը լրացնելու, Վաղարշապատ քաղաքում երեխաներին դպրոց արձանագրելու հարցերի շրջանակը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին հարցն արդեն լուծվել է, և երեխաները սեպտեմբերից հաճախելու են Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոց»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում