Արցախում ռուս խաղաղապահները խնդրել են չկրակել առաջ շարժվող ադրբեջանցիների վրա՝ պայմանով որ կլուծեն հարցը
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, համաձայն որի այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
Հայտարարության մեջ ասվում էր, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ըստ MediaNews-տեղեկությունների, ռուս խաղաղապահներն են խնդրել, որպեսզի Ասկերանի շրջանում հայկական կողմը կրակ չբացի շփման գիծը խախտած և առաջ շարժվող ադրբեջանցիների ուղղությամբ։ Խաղաղապահները խոստացել են կարճատև ժամանակահատվածում լուծել ծագած խնդիրն ու շփման գիծ խախտած ադրբեջանցիներին վերադարձնել ելման դիրքեր։
Կարծիքներ