Խաղաղապահները հենակետերում են, բանակցությունները շարունակվում են. Արցախի տեղեկատվական շտաբը՝ Փառուխի և Խրամորթի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը իրազեկում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:
«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն: Շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,-ասված է տեղեկատվական շտաբի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Կարծիքներ