Տեսագրվել է չվերթից առաջ Նավալնու այցը սրճարան (տեսանյութ)
Համացանցում կադրեր են հրապարակվել ՌԴ Տոմսկ քաղաքի օդանավակայանի վերահսկման տեսախցիկների տեսագրությունից, որում պատկերված է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Նավալնին սրճարան է մտել Մոսկվա թռիչքից առաջ: Կադրերում երևում է, որ ընդդիմադիր գործիչը նստում է սեղանի շուրջ առանց ըմպելիքի: Ավելի ուշ նրան բաժակ է մատուցում Իլյա Պախոմովը, որը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից է և բլոգերի օգնականը:
Ինչպես աղբյուրը նշում է, թվում է, թե հաստատությունում, որտեղից գնվել է ըմպելիքը, չէին կարող իմանալ, թե ում համար է այն նախատեսված:
Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան Նավալնու մամլո քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում՝ ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և թոքերի արհեստական օդափոխման սարքի միացրել:
Այս մասին գրում է Life.ru-ն:
Տեսանյութն՝ այստեղ:
Կարծիքներ