Շուտով կմեկնարկեն Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի ծննդօգնության բաժանմունքի շինարարական աշխատանքները
Այսօր Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը եղել է նաև Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնում:
Նշենք, որ մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված մարզային պատասխանատուների մշակած ծրագրերի առանցքը Նաիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի և կանանց կոնսուլտացիոն ծառայության հիմնանորոգումն էր, որի շինաշխատանքների իրականացման մրցույթն արդեն կայացած է:
Աշխատանքները պետք է սկսվեին ավելի վաղ, սակայն համավարակով պայմանավորված՝ դրանք կմեկնարկեն 1-2 օրից:
Առնակ Ավետիսյանը մարզպետի խորհրդականների, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անի Չիլինգարյանի և բուժկենտրոնի ղեկավար Կարեն Վարդանյանի հետ շրջել է բուժկենտրոնի տարածքում, դիտարկել հիմնանորոգման ենթակա մասնաշենքը:
Արդյունքում, հիմնովին կվերանորոգվի բաժանմունքը, այդ թվում բաժանմունքի նախամուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, բոլոր հիվանդասենյակները կապահովվեն սանհանգույցներով և լոգարաններով, կփոխվեն փայտյա դռները և հատակը:
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել երկու ամսվա ընթացքում:
Կարծիքներ