«Ժողովուրդ». Ով կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ

«Ժողովուրդ». Ով կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխա­տանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ, ահա, լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակ­վի ՌՈ պետ, որը, կարծես թե, Աղաջանյանը չի լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտո­նում նշանակվելու է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քն­նության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում