Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ է մատակարարել Ուկրաինային

 Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ է մատակարարել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ Է մատակարարել Ուկրաինային: Այդ մասին  հունվարի 19-ին հայտնել Է Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել Է, որ Միացյալ Թագավորությունն Ուկրաինային թեթեւ հակատանկային պաշտպանական սպառազինություն կմատակարարի «ինքնապաշտպանության» համար:

«Մենք Ուկրաինայի զինված ուժերին հազարավոր թեթեւ հակատանկային հրթիռներ ենք ուղարկել… Ուկրաինացիները հպարտ ինքնիշխան ազգ են, եւ նրանք պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքի յուրաքանչյուր թիզը»,-Հիփին հայտարարել Է LBC ռադիոյի եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում