Թրյուդոն հայտարարել է Իսրայելին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Կանադայի պատրաստակամության մասին
Կանադայի կառավարությունը պատրաստ է Իսրայելին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի վատթարացումը։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն կիրակի օրը հայտարարության մեջ ասել է.
«Մեր իսրայելցի ընկերներին. կանադացիները ձեզ հետ են: Կանադայի կառավարությունը պատրաստ է կանգնել ձեր կողքին, մեր աջակցությունն Իսրայելի ժողովրդին անսասան է», - ասել է Թրյուդոն:
Վարչապետը նաև դատապարտեց պաղեստինցիների հարձակումը Իսրայելի վրա, կոչ արեց ազատ արձակել բոլոր գերված իսրայելցիներին և խոստացավ աշխատել Կանադայի միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Կարծիքներ