Վանը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Վեստ Արմենիայի նկատմամբ
Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ (6:0): Գրում է Armsport.am-ը։
Չարենցավանը ներկայացնող ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջոն Բատիգին։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Կարեն Նալբանդյանը և Մոմո Տուրեն, իսկ Թիմուր Ռուդոսելսկին գրավեց սեփական դարպասը՝ 6:0:
Կայացած 5 տուրերից հետո Վահե Գևորգյանի սաները վաստակած 10 միավորով հավասարվեցին մրցաշարային աղյուսակի այս պահին առաջատար «Արարատին», իսկ «Վեստ Արմենիան» ընթացիկ առաջնությունում դեռևս միավոր չունի։
Կարծիքներ