«Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության շրջանակներում, բացառիկ համերգ Բերդի մշակույթի տան բակում. տեսանյութ

«Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության շրջանակներում, բացառիկ համերգ Բերդի մշակույթի տան բակում. տեսանյութ

«Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության շրջանակներում ս.թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նախատեսվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի բացօթյա համերգը՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մշակույթի տան հարակից տարածքում:

Մուտքը դիմակով...

Հիշեցնենք, որ «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը մեկնարկել է օգոստոսի 5-ից: Առաջին միջոցառումները անցկացվեցին Արծվաբերդ (օգոստոսի 5) և Տավուշ (օգոստոսի 6) գյուղերում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների մասնակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Թիկունքը՝ մշակույթ» ծրագրի շրջանակներում կհանդիպենք օգոստոսի 14-ին, ժամը 19։00-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մշակույթի տանը!!!

Опубликовано Vahagn Hayrapetyan Среда, 12 августа 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում