Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 տուժած

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: