Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով։
Հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան) հանդես կգան շվեյցարաբնակ հայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ։
Ծրագրում Ֆրանց Շուբերտի Մեսսա թիվ 2, սոլ մաժոր D. 167 և Գաբրիել Ֆորեի Ռեքվիեմ ռե մինոր, երկ 48 ստեղծագործություններն են։
Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան Կիմ Սարգսյանը (բարիտոն), Արամո Մամիկոնյանը (տենոր), Անժելա Բադալյանը (սոպրանո), Ակսել Դավեյանը (բարիտոն), Ամալյա Թորոսյանը (սոպրանո):
Տեղեկացնենք, որ 2022-ը հոբելյանական է Հայաստանի պետական կամերային նվագախմբի (հիմնադրման և գործունեության 60-ամյակ), ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի համար (հիմնադրման և գործունեության 30-ամյակ)։
Կարծիքներ