Երևան-Երասխ ճանապարհին «Օպել»-ը Արտաշատի ցուցանակի մոտ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է բետոնե էլեկտրասյան վրա

Երևան-Երասխ ճանապարհին «Օպել»-ը Արտաշատի ցուցանակի մոտ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է բետոնե էլեկտրասյան վրա

Այսօր՝ օգոստոսի 3-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel Astra  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, Արտաշատ քաղաքի ցուցանակի մոտ, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է երկաթե արգելապատնեշին, մոտ 70 մետր մի քանի պտույտ շրջվել, հայտնվել դաշտում և կիսակողաշրջված վիճակում բախվել բետոնե էլեկտրասյանը:

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Արտաշատի ոստիկաններն էլ պարզել են, որ ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Արտակ Հ.-ի անվամբ:

Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց դիմած քաղաքացիներ կան, թե՞ ոչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում