Կոտայքի մարզում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները

Կոտայքի մարզում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր, Մարմարիկ, Հանքավան, Աղավնաձոր և Վերին Աղբյուրակ համայնքներում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։

 Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում մեկնարկել են պայքարի միջոցառումներ։

Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը շրջակա միջավայրի նախարարության գերխնդիրներից է։ Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում